«Ժամանակ». Կառավարության նոր որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության առաջիկա որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին։ 

Մասնավորապես, վերջերս Արարատի մարզում հայտնի է դարձել, որ ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն։ Առաջարկվում է առաջին հերթին ազատվել դպրոցների հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց այն էլ աշխատում են 40-50 հազար դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում