AM | RU
USD
EUR
RUB

«Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության շնորհիվ հայկական արտադրանքը կներկայացվի օտարերկրյա գործարարներին

«Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության նպատակն է ներգրավել օտարերկրյա ներդրողներին, հարթակ ստեղծել դիվանագիտական կառույցների համար` ծանոթանալու հայկական արտադրանքին և ծառայություններին: Սեպտեմբերի 21-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցավ բացօթյա ցուցահանդես-վաճառք` նվիրված ՀՀ անկախության տոնին, որտեղ տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարները, դիստրիբյուտորները, ՀՀ-ում գործող դիվանագիտական և տեղական կառույցները ներկայացրեցին իրենց ապրանքները:

«Երկրները մեկ հարկի տակ» տակ ամենամյա համաժողով-ցուցահանդես-փառատոնը պետական ծրագրերի մի մասն է կազմում: Դրա հիմնական նպատակն է ներգրավել օտարերկրյա ներդրողներին, հարթակ ստեղծել դիվանագիտական կառույցների համար` ծանոթանալու հայկական արտադրանքին, ծառայություններին և գործարար ոլորտին: Նախագիծն արդեն 8-րդ տարին է իրականացվում: Մենք ընտրություն ենք իրականացրել կաթնամթերքի, էլեկտրասարքավորումների, ձեռարվեստի և այն ծառայությունների, որոնք որոշակիորեն կներկայացնեն Հայաստանի մասին տեղեկություն»,-ասաց ՀՀ կառավարությանը կից գործող Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը:

Նրա խոսքով` արտերկրից ժամանել են 30 ընկերություններ: 8 տարվա գործունեության ընթացքում գրանցել են մի շարք հաջողություններ: Ռումինիայից ժամանած գործարարները մսամթերքի վերամշակման ձեռնարկություն են ստեղծել Հայաստանում: Նախաձեռնության շնորհիվ ավելացել են նաև Հայաստանից արտահանման ուղղությունները:

Ցուցահանդես-վաճառքին «Մեր տուն» կազմակերպության սաները` 18 տարին լրացած մանկատան շրջանավարտները ևս ներկայացել էին իրենց աշխատանքներով: «Ներկայացնում ենք մեր ձեռքի աշխատանքները` բաժակներ, կարպետ, այլ դեկորատիվ աշխատանքներ` ազգային նախշերով: Հայկական նախշերն ու դրանց նշանակությունը ներկայացնում ենք օտարերկրացիներին»,-ասաց կազմակերպության ներկայացուցիչ Արփի Գրիգորյանը:

Ներկայացված էր նաև «Ղարաբաղ կարպետ» արտադրությունը: Արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանի խոսքով` ներկայացնում են արցախյան կարպետները և գորգերը: Վերականգնում են արցախյան գորգերի մշակույթը: Հուսով են` ցուցահանդեսն իրենց ավելի ճանաչելի կդարձնի, միգուցե տա նաև համագործակցության հնարավորություն:

Լրահոս
Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում «Հայկական ժամանակ». Միքայել Մելքումյան. Գնաճով բյուջե են լցնում «Փաստ». Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է «Ժամանակ». «Սասնա ծռեր»-ից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ը ամենախիստ պատիժն են ստանալու «Ժողովուրդ». Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 21 «Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan