Գերմանիան Իրանի միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում «վեցնյակի» ձևաչափով կոլեգաների հետ հանդիպումից հետո ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինն ունի բոլոր հիմքերը՝ Իրանի միջուկային համաձայնագիրը չխզելու և նրա իրագործումը վտանգի տակ չդնելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ունենք բոլոր հիմքերը՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վտանգի տակ չդնելու և, իհարկե, չխզելու այն ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում»,- նշել է Գաբրիելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում