Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր

Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից, արտգործնախարարներն անդրադարձել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցերին, քննարկել առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցը, արծարծել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանության, այդ ուղղությամբ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու շուրջ: Բանակցությունների օրակարգում են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում