Հայաստանն ու Վրաստանը բարձր մակարդակի առաջիկա փոխայցելություններ կունենան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում