AM | RU
USD
EUR
RUB

Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung

 
 
 

Գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ (Süddeutsche Zeitung) օրաթերթում սեպտեմբերի 19-ին լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում, մասնավորապես, նվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին:

Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ:

Կարին Շտրենցը 2009թ.-ից ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր է: Նա արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Նրա համացանցային կայքի գլխավոր էջում նրա լուսանկարն է նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մի քանի օրից տեղի կունենան ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունները և Կարին Շտրենցը հույս ունի երրորդ անգամ զբաղեցնել պատգամավորի պաշտոնը:

Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել է, որ Line M-Trade անվամբ ինչ-որ ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:

«Զյուդդոյչե Ցայտունգ» օրաթերթի տեղեկատվությամբ՝ շուրջ երկու տարի Լինթներն ավելի քան 800 000 եվրո է ստացել երեք կասկածելի ընկերություններից, որոնք օգտագործվում էին Ալիևի իշխող ընտանիքի կողմից:

2014թ. Կարին Շտրենցը «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն» ֆիրմայի ինչ-որ աշխատակցի հետ միասին հիմնել է իր սեփական ֆիրման` Extnet ՍՊԸ-ն` հանդես գալով որպես գործադիր տնօրեն և բաժնետեր, սակայն Բունդեսթագի իր պաշտոնական կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն զետեղված չէ: Հիմնադրումից մի քանի ամիս հետո Շտրենցը ընկերության տնօրինությունը և իր բաժնեմասը փոխանցել է իր ամուսնուն` Կուռթ Շտրենցին: Ամեն ինչ հասկանալի է:

 

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Արման Թաթոյանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին ԱԺ Նախագահը մեկնեց ձերբակալված պատգամավորների հետ հանդիպման ու նրանց բանակցությունների կոչ անելու Կարեն Կարապետյանը վստահ է, որ իրավապահները կներկայացնեն պատգամավորների ձերբակալման իրավական հիմքերը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում Եկեք հիշենք մեր զինվորներին, ովքեր կարող են հարցնել. լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում Կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են. Կարեն Կարապետյան Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանը՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման մասին Արցախի Պաշտպանության նախարարն այցելել է մարտական դիրքեր Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանության է բերման ենթարկվել 251 անձ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ մարտի 1-ից դասեր չքաղելու մասին արտահայտությամբ. News.am-ին պարզաբանել է խոսնակը Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին Ոստիկանություն ժամը 17:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 232 անձ Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ՊՆ-ն հերքում է զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու լուրերը Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Սահմանին նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են հրատապ լուծումը բանակցությունների միջոցով Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնական Ոստիկանությունը հորդորել է ծնողներին անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից Տարբեր անձինք և խմբավորումներ շարունակում են ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող հան­ցա­գործությունների կազմակերպումը. ԱԱԾ Ադրբեջանը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նոր ռազմական արկածախնդրություն սանձազերծելու գործոն Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր գնացել մերժողականության օրակարգով. Շարմազանովը երկխոսության կոչ է անում ՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը Ոստիկանությունը հավաքների վայրերում բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին հարգել հավաքների ազատության մասին օրենքը Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan