Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծեցին, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում