Թուրքիայում կարող է վտանգավոր լինել Կարո Փայլանի և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար

Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող հայազգի պատգամավոր Կարո Փայլանի համար այդ երկրում կարող է վտանգավոր լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար վտանգների մասին խոսելիս ասաց Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն:

Նրա պնդմամբ, սակայն, այսօր Թուրքիայում այն նույն մթնոլորտը չէ, ինչ առկա էր Հրանտ Դինքի պարագայում:

«Ներկայումս սպառնալիքները միայն կարծես հայերին չեն ուղղված, ընդհանրապես Թուրքիայում ազատ մտածող բոլոր մարդիկ վտանգի տակ են: Կարծում եմ՝ ավտորիտար համակարգերում միշտ էլ վտանգ կա, վախն էլ մարդկային զգացողություն է»,- նշեց Բայրամօղլուն:

Համեմատելով Հրանտ Դինքի և Կարո Փայլանի դեպքերը՝ թուրք գործիչը նկատեց, որ դրանք տարբեր են:

«Կարծում եմ՝ Հրանտ Դինքի պարագան մի փոքր այլ էր, ես ինքս Հրանտ Դինքի շատ մտերիմ ընկերն եմ եղել: Ամբողջ այդ ընթացքը` մինչև նրա սպանությունը, ինձ շատ լավ ծանոթ է: Հրանտ Դինքը շատ մեծ դերակատարում ունեցավ Թուրքիայում Ցեղասպանության, հայկական ինքնության օրակարգ բերելու հարցում: Այդ ժամանակվա մթնոլորտն այլ էր, հիմա նման մթնոլորտ չկա: Կարո Փայլանի համար էլ՝ որպես այդ խնդիրներն արծարծող պատգամավոր, կարող է վտանգավոր լինել, բայց այդ նույն մթնոլորտը չէ, ինչ առկա էր Հրանտ Դինքի պարագայում, և ներկայումս սպառնալիքները միայն կարծես հայերին չեն ուղղված, ընդհանրապես Թուրքիայում ազատ մտածող բոլոր մարդիկ վտանգի տակ են»,- ընդգծեց Ալի Բայրամօղլուն:

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերիմիջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։ Նա սպանվելէ թուրք ազգայնականների ձեռքով 2007թ. հունվարի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում