Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի՝ «Եվրոպական միավորված ձախերի» խմբակցության մեջ մտնող պատգամավորները հայտարարել են, որ Կատալոնիայի բնակիչները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Ինչպիսին էլ որ լինի մեր կարծիքը Կատալոնիայի անկախության կամ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասին, այն չի կարող արդարացնել ուժի կիրառումը, ճնշումները և սպառնալիքները: Կատալոնիայի ժողովրդին պետք է թույլ տան ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշել», – նշվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում