Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում

Մինսկ քաղաքի Բարեկամության տանը սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից՝ «Օտար երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական հասարակություն» հասարակական կազմակերպության և հայ համայնքի հետ համատեղ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Բելառուսի հայ համայնքի ղեկավարությունը, բելառուսական մտավորականության ներկայացուցիչներ և ուսանողներ:

Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ելույթում նշել է, որ դժվարագույն պայմաններում, հաղթահարելով բազում մարտահրավերներ, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը լուրջ առաջընթաց է արձանագրել ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում:

Միջոցառմանը հանդես են եկել «Նաիրի» և «Էրեբունի» համույթները, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցի սաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում