Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը (Ֆրանսիա) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հռչակված Ջորկայեֆը պարգևատրվել է

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Ջորկայեֆի որդին՝ Օգան Ջորկայեֆը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Նանտ»-ում, հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում