«Առավոտ». Գեներալ Մանվել. Նալբանդյանը ո՞նց կտա հող, համ էլ հո իրա տալով չի

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվելն արձագանքելով տարածքների վերադարձման մասին հարցին՝ ասել է. «Խոսալո՞վ ա, դուք էլ ասեք սաղ Ադրբեջանը մենք ենք վերցնելու»։

Հարցին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այնպիսի տարածքների վերադարձման մասին է խոսքը, որը անվտանգությանը չի խանգարի, կա՞ն այդպիսի տարածքներ, որ ռազմավարական նշանակություն չունեն՝ Մանվել Գրիգորյանը պատասխանել է. «Խի՞ չէ, թազա, որ վերցնենք, կմտնենք։ Ես հասկանում եմ, որ Նալբանդյանն ասել ա՝ թազա որ վերցնենք, հետո կմտածենք՝ հետ տա՞նք, թե՞ չէ։ Նալբանդյանը ո՞նց կտա հող տենց բան չի կարա լինի ու չի էլ լինի։ Կարողա քաղաքականություն, դիվանագիտությունից ինչ-որ բառեր է ճարպիկ լեքսիկոնով պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր ա տալու։ Համ էլ հո իրա տալով չի, սա ժողովրդի հողն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում