Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:

«Երջանիկ եմ, քանի որ կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել: Որպես բոնուս կլինի նաև եզրափակիչը: Թայ-բրեյքին հատուկ չէի նախապատրաստվել: Նմանատիպ խաղերում պետք է, որ միայն հավատաս ինքդ քեզ: Թե ես, թե Լագրավը նյարդային էինք: Հանգստության համար բան չարեցի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:

Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան թայ-բրեյքի պարտիաները։ Արոնյանը նախ սև խաղաքարերով զիջեց Լագրավին, սակայն առավելության հասավ սպիտակներով։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ արագ մրցախաղերը ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին՝ «արմագեդոն» մրցափուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում