Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսավարողների համար

Կառավարությունը փոփոխություններ կատարեց Հարկային օրենսգրքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ օրենքը սահմանում է՝ կազմակերպությանը հետ վերադարձման ենթակա հարկը 20-օրյա ժամկետում չվերադարձնելու պարագայում տույժ է հաշվարկվում, որը վճարվելու է 90-րդ օրվանից սկսած: Նախագծով առաջարկվում է կրճատել օրերի քանակը՝ հասցնելով 30-ի: «Սրանով ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվի տնտեսավարող սուբյեկտի համար», – ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով, փոփոխություններ առաջարկելիս ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում