Անկախության օրվա հրավառության համար հատկացվեց 11 մլն դրամ

ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական հրավառության կազմակերպման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 11 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում: «Հաշվի առնելով, որ ժամանակի սղությամբ պայմանավորված գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մրցակցային ընթացակարգի կազմակերպումն անհնար է, նախագծով առաջարկվում է հրավառության ծառայությունները ձեռք բերել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում