Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կխթանի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, կնպաստի միջազգային կառույցներում փոխգործակցությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում