Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու հարցում

Լիտվան դրական է տրամադրված, որպեսզի Հայաստանը ստորագրի Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

«Մենք լիահույս ենք, որ այս համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի և Լիտվայի երկկողմ հարաբերությունները»,– ընդգծեց Պետրիկասը:

Դեսպանը հավելեց, որ լավատես է հայ-լիտվական տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու հարցում: «Համաձայն Լիտվայի վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ Լիտվայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով: Վերջին 10 տարիների ընթացքում Լիտվայից Հայաստան ներմուծն աճել է 25 տոկոսով: Հայաստանից Լիտվա արտահանումը ևս աճել է, ինչը մեզ համար շատ ուրախալի է»,- նշեց դեսպանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. մարտի 21-ին, Երևանում: Նախատեսվում է, որ կողմերը համաձայնագիրը կստորագրեն ընթացիկ տարվա նոյեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում