ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 21-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2017 թվականի հունվարից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ ագարային ոլորտում իրականացված աշխատանքները և արդյունքները:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2017 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքների նախնական արդյունքները, քննարկվել գյուղատնտեսության բնագավառում միջպետական կոոպերացիայի և մասնագիտացման, ինչպես նաև դրանց հիման վրա ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման վերաբերյալ առաջարկները:

Հատուկ անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ-պետություններում գյուղատնտեսական հողերի դեգրադացիայի դեմ պայքարին, հացահատիկի, սերմերի, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության շուկաների զարգացման հեռանկարներին:

Խորհրդի անդամները քննարկել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջև ագրոլոգիստիկ սահմանափակումների նվազեցմանը, հողերի մելիորացիայի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում