AM | RU
USD
EUR
RUB

«Խոստում»-ը համամարդկային խնդիրներ է շոշափում. Թերրի Ջորջը Երևանում խոսում է իր ֆիլմի մասին

 
 
 

«Խոստում» ֆիլմի միջոցով հանրության լայն շրջանակին հայոց պատմությանը ծանոթացնելով` հնարավոր կլինի կանխել մարդկության նկատմամբ թույլ տրվող ոտնձգությունները: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

«Խոստումը» կինոնկարն իմ նկարած կարևոր ֆիլմերի ցանկում է, և ես հուզմունքով եմ Հայաստան վերադառնում, քանի որ հայ ժողովրդի նախնիները տառապել են ֆիլմում նկարագրված հանցագործությունների պատճառով: Ձեր կորստի, ցավի ու տանջանքի միայն փոքրիկ բեկորն է ներկայացված ժապավենում: Կարծում եմ, որ կինոն նման թեմաներ արծարծելու, դրանք պատմելու լավագույն արտահայտչամիջոցն է»,-շեշտեց ռեժիսորը:

Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի խոսքով` Թերրի Ջորջը ստանձնել է մի նախագծի իրականացում, որից շատերն էին վախենում: «Պատճառը ճշմարտության բացահայտման դեմ ուղղված քարոզչությունն է: Սակայն ֆիլմը կայացավ, և ինչպես հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհն է վկայում, հայերս կանք, ապրում ենք»,-շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմի վերաբերյալ օտարների արձագանքին` ռեժիսորը նշեց, որ դիտողների մեծամասնությունը հենց ժապավենի միջոցով է տեղեկություն ստանում հայոց պատմության այդ դաժան էջերի վերաբերյալ: «Նրանք ապշում են, զարմանում ու պարզապես չեն կարողանում հավատալ, որ նման բան է եղել, և Թուրքիան դեռ չի ընդունել իր մեղքը»,-ասաց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

Նա խոսեց նաև ֆիլմի ամենահուզիչ ու բարդ տեսարանների, ինչպես նաև դերասանների նվիրումով աշխատելու մասին: «Հիանալի դերասանների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Ես պարզապես կանգնում էի նկարահանման հրապարակում և թույլ տալիս, որ նրանք իրենց գործն անեն: Մենք նկարել ենք ֆիլմ, որը կարող են դիտել տասներեք տարեկանից բարձր երեխաները: Ինձ համար շատ բարդ ու դժվար էր նկարահանել հատկապես քաջարի մուսալեռցիների տարհանման դրվագները: Դրանց նկարահանումները մի քանի օր են պահանջել: Շատ կցանկանամ իմ հաջորդ ֆիլմում անդրադառնալ Իրաքից փախստականների խնդիրներին: Նման ֆիլմը կարող է «Խոստում»-ի շարունակությունը լինել, իսկ «Խոստումն» ավելի շատ ժամանակակից, քան պատմական դրամա է»,- ընդգծեց նա:

Էրիկ Իսրայելյանը հավելեց, որ «Խոստումը» կինոնկարը հուզական ճամփորդություն է, որը նաև կրթելու, տեղեկացնելու նպատակ է հետապնդում:

Հեղինակներն անդրադարձան նաև համացանցում ֆիլմի վերաբերյալ տարածված բացասական կարծիքներին: «Դիտումից մի քանի ժամ հետո վատ կարծիքներ կային սոցցանցերում, որոնք արագ էին տարածվում: Լրագրողները բացահայտեցին, որ կարծիքների հեղինակներն ու դրանք տարածողները ժխտողականներ են, որոնք ցանկանում են շեղել հասարակ արվեստասերներին»,- շեշտեց պրոդյուսերը:

Ռեժիսորը հավելեց, որ ռեյտինգների համակարգը ազդեցություն ունենում է շարքային դիտողի վրա, բայց երբ մարդիկ նայում են ֆիլմը, այն շատ են հավանում: Նա շեշտեց, որ «Խոստումը» հարյուր տարվա համար է նկարահանվել:

Ռեժիսորն ընդգծեց, որ իրենք շատ պարտական են Քըրք Քըրքորյանին նման կինոնկար ստեղծելու համար: «Նա շատ խանդավառված էր և ոգևորված նկարահանումների կապակցությամբ, ցավոք, չկարողացավ տեսնել ֆիլմը: Նշեմ, որ ներկայումս նման կինոնկարներ ստեղծելու ավանդույթը կարծես մարում է և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում: Բայց մենք ուրախ ենք, որ ունենք այն, ինչ ունենք, և հուսանք, որ կարողացանք որոշ չափով օգնել Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տեղեկացնելուն»,- եզրափակեց Թերրի Ջորջը:

Լրահոս
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Պետության կարիքների համար երկարացվում է սեփականության օտարման մասին օրենքի բողոքարկման ժամկետը Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հարգել լրագրողի մասնագիտական գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Փոքր ավիացիայի ոլորտում իրականացվելու է խոշոր ներդրումային ծրագիր Չենք երազել աշխատել այսպիսի պայմաններում. Դավիթ Հարությունյանը փաստում է՝ կառավարության շենքի շրջափակումն անօրինական գործողություն է Կառավարությունը նոր նախագծով նոր կարգավորումներ է մտցնում ԴԱՀԿ-ի և պարտապանի հարաբերություններում Տեղի ունեցող ցույցերը բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության զարգացման վրա Կառավարության նիստի վերջում Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին մաղթել է բարձր տրամադրություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել Ակցիաներն ու հանրահավաքները որոշ դեպքերում անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan