«Ժողովուրդ». Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ, Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է

Ասմունքող Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը համարել էր ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հնչած տեսակետներին, ասել է. «Վարչարարության հետ կապված իր գնահատականները այն առումով, որ, այո, նույնատիպ երաշխիքներ կան, նա իրավացի է եղել: Այս հարցը պետք է նաև դիտարկել «Անձնական տվյալների մասին հրապարակելու մասին» օրենքի տեսանկյունից:

Հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնալ երկու «եթե»-ի:«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածը, բացի իր հիմնական` օրինականության և համաչափության սկզբունքներից, ունի դրույթ, երբ կարելի է անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել: Երկու կանոն կա՝ եթե դա հստակ է օրենքով, և եթե ունի բավարար պաշտպանության մակարդակ: Պատասխանեք այս հարցերին, և դուք կունենաք ձեր հարցերի պատասխանները: … Այդ հարցի պատասխանը միանշանակ է՝անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցել նշանակում է հրապարակայնացնել»:

Այսինքն՝ անթույլատրելի էր այդ տեսանյութի հրապարակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում