«Փաստ». Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ սելֆիներով»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահի ելույթին, նշել է, որ Ալիևի ռազմատենչ հայտարարությանն ամենալավ պատասխանն իր դուստրն է տվել՝ Լեյլան: Լեյլա Ալիևան լուսանկարներ ու սելֆիներ է արել ու մաստակ ծամել, մինչ հայրը ելույթ էր ունենում ՄԱԿ–ի ամբիոնից՝ խոսելով Հայաստանի և Արցախի մասին:

«Ամենալավ պատասխանն Ալիևին իր ընտանիքն է տվել, դուստրը՝ սելֆիներով: Արդեն բրենդ է դարձել այդ սելֆիները, որ նա արել է ՄԱԿ–ում: Այդ կապիկությունները պատասխանն էր Ալիևին, երբ իր հայրը՝ իր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը այդպիսի հայտարարություններ էր անում: Այն, թե ինչպես էին Ալիևի մերձավորներն իրենց պահում նրա ելույթի ժամանակ, ամենալավ պատասխանն էր նրան»,-ասել է Բաբայանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքներ միշտ են հնչել ու դեռ կլինեն: Արցախն էլ պատրաստ է ամեն կերպ իր սահմանները պաշտպանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում