ԻՊ-ն վերահսկում է Դեր Զորի նավթային հանքավայրերի 80%-ից ավելին

Դեր Զորի նահանգի նավթային և գազային հանքավայրերի մեծ մասը մնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկայումս Դեր Զորի նավթային պաշարների 80%-ից ավելին ԻՊ-ի վերահսկողության տակ է: Գազի հանքավայրերը գործնականում դեռևս ահաբեկիչների վերահսկողության տակ են: Գազի բոլոր գործարանները և հանքավայրերը, որոնց մասին մենք խոսում ենք, գտնվում են Եփրատի այն կողմում. դրանք են՝ Կոնոկոն, Օմարը, Ջաֆրան, Էզբան և Թանաքը, և այնտեղ են գտնվում գազամշակող գործարանների մեծ մասը ևս»,– հայտնել է Դեր Զորում սիրիական գազային ընկերության գլխավոր ներկայացուցիչ Ամին Ալ-Համիդը:

Նրա խոսքով՝ նահանգում միակ հանքավայրը Աթ-Թայեմն է, որը վերահսկում են կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները:

ԻՊ-ն Դեր Զորի նավթային և գազային դաշտերը զավթել է 2014 թվականի ապրիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում