Բակո Սահակյանը մասնակցել է մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մասնակցել է ԶԼՄ-ների մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ նշելով, որ դրանք նպաստում են եւ սպորտի մասսայականացմանը, եւ Արցախի ու տարբեր երկրների լրագրողների միջեւ գործնական եւ մարդկային կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում