Սիրիայի ԱԳ նախարարը Նալբանդյանին է ներկայացրել ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը

 Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելեց, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։

Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրեց Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում