AM | RU
USD
EUR
RUB

Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր

Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ զոհվածների մեջ կան հայեր, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Սիրիայի բանակում: Կան հայեր, ովքեր զոհվել են արկերի պայթյուններից: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում քիչ չեն եղել վիրավորները:

«Ցավալի կորուստներ ունեցանք թե մարդկային, թե նյութական: Նախ ավերվեցին բազմաթիվ խանութներ, արհեստանոցներ, գործարաններ: Դրանցից շատերը թալանվեցին: Գետնին հավասարվեցին կամ վնասվեցին բազմաթիվ բնակելի տներ: Մասնավորից բացի, վնասվեցին նաև համայնքային հաստատություններ՝ դպրոցներ, եկեղեցիներ»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Կոնկրետ հաշվարկներ, թե հայ համայնքի կրած վնասը որքան է կազմում, չկան: Ոչ բոլորն են իրենց կորուստների մասին տեղեկացրել: Ժիրայր Ռեիսյանի խոսքով, ներկայում Հալեպում վերականգնման լուրջ գործընթաց է տեղի ունենում: Մասնավորապես, առաջին հերթին վերականգնվեցին ենթակառուցվածքները: Տարիներ շարունակ ջուր և էլեկտրականություն չունեցող քաղաքում այդ հարցերն արդեն կարգավորվում են: Ջրամատակարարումը վերականգնվել է, էլեկտրականությունը՝ նույնպես, սակայն դեռ 24-ժամյա էլեկտրամատակարարման չեն հասել:

Այս ընթացքում հայկական դպրոցներում դասընթացները երբևէ չեն դադարեցվել: Դժվարին պայմաններում դպրոցները շարունակել են աշխատել:

«Այսօր կարող ենք ասել, որ Հալեպը վերադառնում է իր բնականոն կյանքին: Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Մարդիկ վերադարձել են իրենց աշխատանքին, տների, խանութների, գործատեղերի վերականգնմանը»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Այժմ սպասվում է Հալեպի օդանավակայանի վերագործարկումը: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է վերագործարկմանը, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով սպասում են համապատասխան պահի:

Հանգիստ իրավիճակով պայմանավորված՝ Հալեպում նկատվում է տեղի հայերի վերադարձ իրենց բնակարաններ: Վերադարձողները Լիբանանում, Հայաստանում հաստատված սիրիահայեր են: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ նույնիսկ ընտանիքներ են վերադառնում, որոնք այս ընթացքում հաստատվել էին Արևմուտքում:

«Դա բնական է, ի վերջո այստեղ է իրենց տունը, այստեղ են անցկացրել իրենց կյանքը: Այնպես որ, ցանկացած քաղաքացու վերադարձը ողջունելի է: Մարդիկ փորձում են վերականգնել այս տարիների ընթացքում կորցրածը»,- ասաց նա:

Պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին: Այն ծագեց Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքում բողոքի զանգվածային ակցիաներից, որոնք արագ վերաճեցին անկարգությունների: Անկարգությունների ալիքն արագ տարածվեց խոշոր բնակավայրերում՝ Դումայում, Բանիյասում, Համայում, Հալեպում, Հոմսում և այլն: 2011 թ. ամռանը Սիրիայում սկսեցին ձևավորվել ապստամբների առաջին խոշոր խմբավորումները: Պատերազմի տարիներին միլիոնավոր փախստականներ ապաստան գտան տարբեր երկրներում: Առաջին ընդունողներն էին Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան:

Լրահոս
Դավիթ Տոնոյանն ԱԻՆ-ում մի շարք նոր նշանակումներ է կատարել Բաքուն շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին. Շավարշ Քոչարյան Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը Եղանակը տաքանալու է Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan