Մեքսիկայի ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել
23/09/2017 15:53
Նմանատիպ
Մեքսիկայի ափերի մոտ նոր՝ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրի հարավում տեղակայված Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 74,2 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տվյալներ չկան:
Ավելի վաղ Մեքսիկայում գրանցվել էր 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 293-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում