AM | RU
USD
EUR
RUB

Հայերենը Քրդստանի անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում չընդգրկելու պատճառը հայտնի է

Իրաքյան Քրդստանը անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում հայերենի՝ որպես պետական լեզվի, չընդգրկելը կապում է տեխնիկական խնդիրների հետ: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Իրաքի քրդական ինքնավար շրջանում հայերենը եղել է որպես պետական լեզու տարածաշրջանային մակարդակով, իսկ քրդական ինքնավար շրջանում համապետական լեզուներն եղել են քրդերենը և արաբերենը:

«Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին օգոստոսի 30-ին հայտարարել էր, որ անկախ Քրդստանի պետական լեզուներն են լինելու քրդերենը, արաբերենը, թուրքմեներենը, ինչպես նաև հայերենը, դրանից հետո երկու անգամ վերահստատեց իր ասածները, սակայն Քրդստանի անկախության հանրաքվեի տպագրված քվեաթերթիկներում հայերենն ընդգրկված չէր, և դա այն դեպքում, երբ մնացած չորս լեզուներն առկա էին: Պաշտոնական Էրբիլը նշել է, որ այս խնդիրը կապված է տեխնիկական պատճառների հետ` հարց էր ծագել արևմտահայերեն, թե արևելահայերեն ընդգրկել քվեաթերթիկներում: Ցավոք, Իրաքյան Քրդստանում ապրող հայերի մեծ մասը հայերեն խոսել չգիտի»,- ասաց փորձագետը:

Փորձագետը նշեց, որ Քրդստանում հայերի թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան:

«2000 թվականից Իրաքում բնակվող հայերը տեղափոխվեցին դեպի Հյուսիսային Իրաքի քրդական տարածքները, քանի որ այն քրիստոնեական ժողովրդի համար շատ ավելի բարենպաստ էր: Նույնը տեղի է ունեցել Սիրիայի ճգնաժամի ժամանակ, որտեղ Սիրիայի սահմանամերձ տարածքներում բնակվող հայերը տեղափոխվեցին Իրաքյան Քրդստանի տարածք: Չնայած, որ հայերը հաստատվել են Քրդստանում, նրանք մինչև այժմ չունեն քաղաքացիություն, այսինքն` չունեն ընտրելու իրավունք: Ընտրելու իրավունք ունեն միայն 19-րդ դարում տեղափոխված հայերը, ովքեր հիմնականում բնակվում են Քիրքուկ նահանգում»,- ասաց Հովհաննիսյանը:

Լրահոս
Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում «Հայկական ժամանակ». Միքայել Մելքումյան. Գնաճով բյուջե են լցնում «Փաստ». Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է «Ժամանակ». «Սասնա ծռեր»-ից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ը ամենախիստ պատիժն են ստանալու «Ժողովուրդ». Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 21 «Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan