Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի

Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցելու նպատակող Ադրբեջան մեկնած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները շրջել են Բաքվում՝ նկարներ տրամադրելով քաղաքից: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:

«Սա Բաքվում նախկին հայկական եկեղեցին է, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է»,- փոխանցել են մեր պատվիրակները՝ հայտնելով, որ հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում