AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ քննչական կոմիտեն Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել

 
 

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում մահացել է, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը` հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։

Սեպտեմբերի 15-ին քննիչը որոշում էր կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող Ռ.Խաչատրյանը սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձանց հայտնաբերելու, քրեական գործով բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Լրահոս
Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Ինչպե՞ս կարող էր բանակի գեներալը նման քայլ անել. Սասուն Միքայելյանը ծանր է տանում Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումը ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը մարտի 1-ի գործի վերաբերյալ Ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ. բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ (տեսանյութ) Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է. ՈւՂԻՂ Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել. վարչապետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 ԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ տնօրեն Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan