AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին

 
 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան, հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին, որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան սկսել է բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմենների գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում, որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Մասնավորապես, ներկայացվել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքները: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ հասարակությունից նրանց հնարավոր օտարացման որևէ դեպք բացառելու նպատակով: Դրանից բացի, հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են Եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմեններ, մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմենի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմենի զեկույցները: Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմենի զեկույցը:

Լրահոս
Նեյմարը վնասվածք է ստացել Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հետաքրքիր է` Ծառուկյանը ե՞րբ էր բարեգործության թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գևորգ Պետրոսյան «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը կալանավորվեց երկու ամսով Ընտրված լուծումը ժամանակավոր է, առանց ցայտնոտի քննարկելու և կոնսենսուսի հանգելու նպատակով. վարչապետը` կուտակայինի մասին Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին «Կոմերսանտ»-ը հայտնում է Ռուսաստանի կողմից Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարելու մտադրության մասին Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումների հարցում Ամառային զորակոչի ընթացքում գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում Անպատժելիությունն այլևս պատմություն է. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Ինչպե՞ս կարող էր բանակի գեներալը նման քայլ անել. Սասուն Միքայելյանը ծանր է տանում Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումը ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը մարտի 1-ի գործի վերաբերյալ Ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ. բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ (տեսանյութ) Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan