AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունն իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն. Վարդան Արամյան

Հայաստանի կառավարությունը 2017 թ. նախագծել և իրականացրել է խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն, ինչի մասին է վկայում միջազգային կառույցների արձագանքն այդ քաղաքականությանը: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով նախարարության մեկ տարվա գործունեությունը:

«Դուք գիտեք, որ մենք երկու տարի՝ 2014-2015 թթ. լուրջ ճգնաժամի մեջ ենք եղել, այդ ընթացքում 13 տոկոսով ավելացել է մեր արտաքին պարտքի ցուցանիշը: Եթե մենք հետագա տարիներին ևս շարունակեինք ավելացնել պարտքը, բնականաբար, դրան կհետևեր միջազգային կառույցների, մեր պարտատոմսերում ներդրում կատարողների բացասական արձագանքը, սակայն մենք կարողացանք 2017 թ. նախագծել և իրականացնել հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն, որն ապահովեց դրական միտումներ»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ «Մուդիս»-ը, «Ֆիտչ»-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են արձագանքել այն հարկաբյուջետային քաղաքականությանը, որն իրականացրել է Հայաստանի կառավարությունը: Նախարարը վստահեցրեց, որ այդ քաղաքականությանը դրական են արձագանքել նաև պարտատոմսերի միջազգային շուկայում Հայաստանի պարտատոմսերում ներդրումներ իրականացնողները: «Սա խոսում է այն մասին, որ մեր գործողություններն արդյունավետ են եղել, և մենք կարողացել ենք հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջ եկած դժվարությունները և կայունացնել իրավիճակը»,- նշեց Արամյանը:

Լրահոս
Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում «Հայկական ժամանակ». Միքայել Մելքումյան. Գնաճով բյուջե են լցնում «Փաստ». Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է «Ժամանակ». «Սասնա ծռեր»-ից առնվազն 5 անձ կարող է արդարացվել, 3-ը ամենախիստ պատիժն են ստանալու «Ժողովուրդ». Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 21
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan