AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ-ն եւ Հորդանանը տնտեսական համագործակցության նոր էջ են բացում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հորդանանի Թագավորության կառավարության միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՏՀ-ի կոլեգիայի ինտեգրման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի եւ Հորդանանի արդյունաբերության, առեւտրի ու մատակարարումների նախարար Յարուբ Քուդայի միջեւ սեպտեմբերի 20-ին Ամմանում կայացած հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, այս միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանում ԵԱՏՄ-ի երկրների դեսպանությունների ներկայացուցիչները: Հորդանանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ԵԱՏՀ-ի հետ հուշագրի ստորագրումը երկար սպասված իրադարձություն է համարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ իր երկրի հարաբերությունների պատմության մեջ: «ԵԱՏՀ-ի հետ հուշագրի տեսքով հովանի չունենալով անհնարին է առաջ շարժվել Եվրասիական տնտեսական միությունից մեր գործընկերների հետ համագործակցության զարգացման ճանապարհով: Սա մեր առաջին շրջանակային փաստաթուղթն է Հորդանան-ԵԱՏՄ ձեւաչափով, որով մենք հիմք դրեցինք համագործակցության նոր փուլի համար: Այժմ մենք պարզորոշ հասկանում ենք՝ ինչ է ԵԱՏՄ-ն եւ ինչպես աշխատել նրա հետ»,- հայտարարել է Յարուբ Քուդան:

Հորդանանի նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ոչ միայն ավելացնել ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ, այլեւ քննարկել տնտեսական ինտեգրման խորացման, նոր համատեղ արտադրությունների գործարկման հնարավորությունները:

Իր հերթին Տատյանա Վալովայան հայտարարել է, որ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման բուն փաստը, արտաքին գործընկերների լայն շրջանակի կողմից մեր նախագծի նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը եւ միջազգային ասպարեզում մեր հաջող աշխատանքը՝ այս ամենն իրական է դարձնում աշխարհում տնտեսական գործընկերությունների նոր շղթաների հայտնվելը»:

Հուշագրի իրացման նպատակով ստեղծվում է ԵԱՏՀ-ի եւ Հորդանանի կառավարության փոխգործակցության աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն Հանձնաժողովի, Հորդանանի եւ անդամ պետությունների ազգային տնտեսական գերատեսչությունների եւ գործարար շրջանների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականի մայիսին Մոսկվայում՝ Պետերբուրգի տնտեսական համաժողովի նախաշեմին, որին Տատյանա Վալովայան մասնակցելու է հրավիրել հորդանանցի գործընկերներին:

 

Լրահոս
Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը «Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ ՊԵԿ-ը 2018-ի անելիքները կառուցում է Նախագահի եւ վարչապետի հանձնարարականների հիմքի վրա Նախագահը պետական մրցանակներ է շնորհել տարբեր ոլորտների արժանավորներին Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության «Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին «Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի քննարկումից հետո Ալեքսանդր Մարկարովն Արմեն Սարգսյանին համարում է հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական «Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին Քաղաքագետը Արմեն Սարգսյանին փորձառու եւ ունակ քաղաքական գործիչ է համարում Պյորտ Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա Դողան Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք է հայրենիքի պաշտպանին Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը Արմեն Սարգսյանը վստահեցրել է պատվով կատարել ՀՀ նախագահի պարտականություններ ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan