Համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին

ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասված է, խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված ուղիների որոնումը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը:

Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ նախագահների առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը, ինչպես նաև հակամարտության առանցքային խնդիրների շուրջ փոխզիջումային որոշում նրանց մոտ քաղաքական կամքի դրսևորմանը։

Երկու երկրների արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատել ՄԽ համանախագահների հետ մոտ ապագայում բարեհաջող հանդիպում կազմակերպելու համար։

Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ քննարկելու խաղաղ գործընթացի վերջին զարգացումները և տեղեկացնելու նախագահների՝ առաջիկա բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման մասին:

Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան հոկտեմբերի սկզբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում