AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը միջնաժամկետ ծրագրում նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորում

 
 

Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ ծախսերով նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի նախատեսում և պլանավորում է ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեր պարտքի կառավարման կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ մենք պարտք վերցնելը կամաց-կամաց արտաքինից տեղափոխենք ներքին շուկա, որովհետև եթե դու ունակ ես թողարկել ներքին պարտք ներքին արժույթով, դու արտարժույթի վայրիվերումներից կախված չես, այդ գումարները շրջանառվում են ներքին տնտեսությունում: Աշխարհում որևէ պարտքային ճգնաժամ ունեցող երկիր չեք գտնի, որ այդ վիճակում հայտնվել է ներքին պարտքի հետևանքով: Դրա համար, եթե երկրները կարողանում են շեշտադրում կատարել ներքին պարտքի վրա, անմիջապես գնում են այդ քայլին: Մենք էլ ցանկանում ենք մեր միջնաժամկետ ծրագրերով ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Վարդան Արամյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ միջազգային կապիտալի շուկայում հայկական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և ՀՀ կառավարությունը շատ հաճախ է պարտքի շուկայում հայտնվելու նոր առաջարկներ ստանում: «Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ նվազում է եկամտաբերությունը, ուստի ավելացել է մեր թղթերի նկատմամբ գրավչությունը»,- պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը եվրոպարտատոմսերի երկու թողարկում է իրականացրել, մեկը՝ 2013թ. սեպտեմբերի 10-ին, մյուսը 2015թ. մարտի վերջին, որոնցից առաջինը եղել է 7 տարով, երկրորդը՝ 10 տարով: «Առաջինը, երբ մենք թողարկեցինք, սկզբնական թողարկման ժամանակ 6.25 տոկոս էր եկամտաբերությունը, այսօր շուկայում եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ցածր է»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է 10 տարի ժամկետով թողարկված եվրոպարտատոմսերին, որը ՀՀ-ն թողարկել է 7.25 տոկոսով, այսօր ևս այդ նույն արժեթղթերի համար եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է:

Լրահոս
Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan