AM | RU
USD
EUR
RUB

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով գտնվում է Երևանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 25-ին ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել են հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ բազմաթիվ հարցեր. ժամանակն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանա նաև գիտության ուղղությամբ: Այս իմաստով մեր քաղաքականությունն է` Հայաստանում ձևավորել ինժեներատեխնիկական և բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաև իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր: Կարևորվել է նաև երկու երկրների մանկավարժական համակազմերի միջև համագործակցությունը»,- նշել է Լևոն Մկչտչյանը` ընդգծելով, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը: «Ռուսաստանի Դաշնությունում ևս շատ մեծ թիվ են կազմում 100-ից պակաս աշակերտական թվաքանակ ունեցող դպրոցները, որոնց կառավարման մեթոդիկան կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա նշեմ, որ Հայաստանում գործում են Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և մի շարք այլ ՌԴ բուհերի մասնաճյուղեր, հետևաբար պետք է կարողանանք առավել նպատակային ծրագրեր ներդնել ինչպես այս, այնպես էլ ՌԴ բուհեր գործուղվող հայ ուսանողների հարցում, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց գիտելիքները ներդնեն մեր երկրում` համապատասխան գիտական ուղղություններով: Կարևոր է նաև ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկվել են երկու երկրների մանկավարժների փոխանակման, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման և մի շարք այլ հարցեր: Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Այս փաստն իրենց հանդիպման ընթացքում ընդգծել են նաև մեր երկու երկրների նախագահները: Պետք է անել հնարավորը, որ այս թիվը գնալով աճի»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ մասնագետների պատրաստման մեծ փորձ: «Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնենք ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Առհասարակ, հայ երիտասարդները մեծ հաջողություններ են արձանագրում վերոնշյալ ոլորտներում, օրինակ, վերջերս հայ պատանիների մաթեմատիկայի թիմն աշխարհում գրավել է 6-րդ տեղը, «Շախմատ» առարկայի ուսուցումը ևս ՀՀ դպրոցներում տալիս է մեծ արդյունք»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արևելագիտության և հնագիտության ոլորտների կարևորությունը և վերոնշյալ ուղղություններով ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում երկու երկրների երիտասարդների ուսանելու հնարավորությունը: Ճեպազրույցի ավարտին երկու երկրների կրթության պատասխանատուները հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Լրահոս
Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը «Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ ՊԵԿ-ը 2018-ի անելիքները կառուցում է Նախագահի եւ վարչապետի հանձնարարականների հիմքի վրա Նախագահը պետական մրցանակներ է շնորհել տարբեր ոլորտների արժանավորներին Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության «Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին «Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի քննարկումից հետո Ալեքսանդր Մարկարովն Արմեն Սարգսյանին համարում է հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական «Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին Քաղաքագետը Արմեն Սարգսյանին փորձառու եւ ունակ քաղաքական գործիչ է համարում Պյորտ Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա Դողան Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք է հայրենիքի պաշտպանին Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը Արմեն Սարգսյանը վստահեցրել է պատվով կատարել ՀՀ նախագահի պարտականություններ ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan