AM | RU
USD
EUR
RUB

Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ որդեգրելու անհրաժեշտություն է տեսնում: Սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ վարկային ծրագրեր, որոնք բանակցման գործընթացում են և փորձել է այդ գործընթացն ավելի պահպանողական դարձնել: «Ես չեմ ցանկանում տվյալ դեպքում օգտագործել կասեցնել բառը, որովհետև մենք ունենք արդեն ստորագրված համաձայնագրեր, որոնք ենթադրում են շուրջ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գումարի ներդրում մեր տնտեսության մեջ առաջիկա 7-8 տարիների ընթացքում: Ի լրումն սրա, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ կերպով ավելացնել այդ 1.7 միլիարդի պաշարը, պետք է ունենանք պահպանողական վարքագիծ»,- նշեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ մի կողմից կառավարությունն ունի պարտքի կայունացման խնդիր, մյուս կողմից տնտեսական աճն ուժեղացնելու և հենքերն ավելացնելու խնդիր: «Այս խնդիրները պետք է միմյանց հետ բալանսավորվեն: Դրա համար, որպեսզի մենք ապագա տարիներին խնդիրներ չունենանք, պետք է ունենանք խիստ պահպանողական վարքագիծ և նոր վարկերը վերցնենք կանոններով: Կանոններից մեկն այն է, որ անհրաժեշտ է նախապատվություն տալ այն վարկային ծրագրերին, որոնք ենթավարկով տրամադրվում են տնտեսավարողին, և հետագայում դա մեր հարկատուների միջոցների հաշվին չի փակվելու: Այսինքն, պետությունը որպես միջնորդ կարողանում է վարկն արտոնյալ պայմաններով վերցնել և տալ տնտեսավարողներին, տնտեսավարողները կարողանում են ապահովել տնտեսական ակտիվություն և աճ ու իրենց կանխիկ հոսքերի հաշվին հետ են մարում, իսկ մենք հետ ենք մարում մեր դոնորներին»,- պարզաբանեց Վարդան Արամյանը:

Նա նաև հավելեց, որ պետք է առաջնայնություն տրվի այն ծրագրերին, որոնք կարող են որևէ ոլորտի արտադրողականությունն անմիջապես էականորեն բարձրացնել: «Երրորդ ուղղությունն այն է, որ մենք պետք է ավելի մեծ շեշտադրում կատարենք տարածաշրջանային ծրագրերի վրա: Այսինքն, մենք վտանգավոր ենք համարում այն հանգամանքը, որ մեր ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը ձևավորվում է Երևանում և նրան հարակից հատվածներում: Մենք պետք է այնպես անենք, որ մյուս տարածքներում ևս տնտեսությունն ակտիվանա: Սրանք են այն կրիտերիաները, որոնցով մենք առաջնորդվելու ենք վարկեր ներգրավելու պարագայում: Եթե կլինեն խիստ անհրաժեշտ ծրագրեր, նոր մենք կգնանք բանակցությունների»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

Լրահոս
Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՀՀ կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին Լոքյանը համայնքապետին է մեղավոր համարում «Քարերի սիմֆոնիա»-յի տարածքում ապօրինի շինարարության համար Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից Շինարարության ծավալների աճ է արձանագրվել Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննական մարմինը որևէ տվյալ չունի Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan