Իրաքը վերակառուցման հարցում Հայաստանի փորձի կարիքն ունի. Իրաքի գյուղատնտեսության նախարար

Պատերազմից հետո Իրաքը վերակառուցման փորձի կարիք ունի: Իրաքում վստահ են, որ այդ փորձն ունի Հայաստանը: Սեպտեմբերի 25-ին Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի բացմանն այս մասին ասաց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

«2003-ից Իրաքը ենթարկվել է պատերազմի, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման: Եվ մենք այսօր Իրաքում վերակառուցման հարցում մեծ փորձի կարիք ունենք»,-ասաց Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

Նրա խոսքով՝ Հայաստանը անկախության հռչակումից հետո ևս ենթարկվել է պատերազմի: Հետևաբար, կարծում են՝ Հայաստանն ունի այդ մեծ փորձը:

«Երբ ժամանեցի Երևան, տեսա ձեր նվաճումները` հատկապես շինարարության ոլորտում: Վստահ եմ, որ դուք ունեք այդ փորձը»,-եզրափակեց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում