Իրաքի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են սկսում երկու երկրների սահմանին

Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոտոսի»-ն, այս մասին ասվում է Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարում է Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների մեկնարկի մասին»,- ասվում է Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում