«Ժամանակ». Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել, բայց պայմանով

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որևէ վտանգ այլևս չի ներկայացնում, և Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի:

Եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում Սամվել Բաբայանի հետ, և նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից, ուրեմն առաջիկա շաբաթներին Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել:

Նշենք, որ կալանավորումից մինչ օրս Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում