«Հայկական ժամանակ». Ամատունի Վիրաբյանը իր բարեկամներին պաշտոններ է նվիրում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ, եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:

«Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել»,-թերթի հետ զրուցում ասել է Ամատունի Վիրաբյանը:

Հարցին՝ Իսահակ Վիրաբյանը որտե՞ղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանը պատասխանել է, որ Իսահակ Վիրաբյանը Երևանում է աշխատում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում