«Ժամանակ». ԲՀԿ-ն որոշել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրել

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։

Աղասի Հակոբջանյանը ևս ԲՀԿ-ական է։ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարևորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել է Սիսիանի 27բ գյուղական համայնքները։ Կարեն Համբարձումյանը հայտնի է նաև նրանով, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ բիզնես ունի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում