Մամիկոնյանց փողոցում գազային ատրճանակ է կիրառվել. վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է

Երևանի Մամիկոնյանց փողոցում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում գազային ատրճանակ է կիրառվել, տուժածներ չկան: Համացանցում տարածվող տեղեկություններն այն մասին, թե կիրառվել է հրազեն, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Արաբկիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Տեղեկացնեմ,որ այսօր (սեպտեմբերի 25-ին) ժամը 22.20 Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։ Տուժածներ չկան։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է, այս պահին ոստիկանության ծառայողները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։ Կրկնեմ, որ հրազեն չի կիրառվել։ Խորհուրդ եմ տալիս չճշտված տեղեկատվությամբ բնակչության շրջանում ավելորդ լարվածություն չստեղծել»,- նշել է Ահարոնյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում