AM | RU
USD
EUR
RUB

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին Վրաստանում բռնկված հրդեհների ժամանակ աջակցելու համար

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի Նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը մեծապես արժեւորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաեւ Հայաստանում:

Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց եւ առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Լրահոս
Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով անցնող տարում ծախսվել է 21.3 մլրդ դրամ Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ հնչեցնելուց Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը Թուրքիայի ԶՈւ-ն թուրք-սիրիական սահմանը հատել ցանկացող 771 անձի է ձերբակալել Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել է Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում կատարված սպանությունը բացահայտվել է Առողջապահական համայնապատկերը մարզերում Արարատի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհները Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում չկա Հայաստանը՝ որպես նորարարական երկիր Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ փոխարտգործնախարարին Ստամբուլում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է. Հայաստանի ԱԳՆ խոսնակ Արցախյան շարժման 30-ամյակ եւ ՀՀ անկախության վերահռչակման 100-ամյակ Անկախ պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մնալու է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan