Սուրեն Կարայանն Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբիին` քննարկելու հայ-իրաքյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավապայմանագրային դաշտի բարելավումը՝ երկկողմ ներդրումների ներգրավման և առևտրի խթանման նպատակով։

Նախարար Կարայանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումները։ Նախարարն առաջարկել է իրաքյան կողմին դիտարկել Հայաստանը որպես եվրասիական մեծ շուկա մուտք գործելու հարթակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Ֆալահ Հասան Զայդան Ալ-Լուհաիբին նշել է, որ Հայաստանը կարող է շատ հրապուրիչ և հետաքրքիր լինել իրաքցի զբոսաշրջիկների համար իր պատմական և գեղատեսիլ զբոսաշրջային ուղղություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում