Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար

ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նշված ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող:

«Մենք ունենք պայմանագիր այդ ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ երկաթուղին կառուցելու համար: Երկու հանդիպում եմ ունեցել ընկերության տնօրենի հետ, առաջարկել եմ արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը: Քայլ առ քայլ առաջ ենք գնում, քննարկումները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հայտնի է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում