AM | RU
USD
EUR
RUB

ՀԱՊԿ-ն հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում

 
 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը մանրամասներ ներկայացրեց կայանալիք զորավարժությունների վերաբերյալ: «Հոկտեմբերին և նոյեմբերին պլանավորված է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների լայն շրջանակ: Նախկինում մենք զորավարժություններ անցկացրել ենք, որոնք հաջողված են եղել: Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում: Սրա հետ կապված` որոշում է ընդունվել 2017թ. անցկացնել համատեղ միջոցառումներ «Մարտական եղբայրություն 2017» խորագրի ներքո»,- նշեց Սիդորովը:

Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին. ակտիվ մասը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում: Այդ օրը տեղի կունենան «Որոնում 2017» հատուկ տակտիկական զորավարժությունները: Հոկտեմբերի 7-ին«Բաղրամյան» զորավարժարանում կանցկացվեն բաց զորավարժություններ, որոնց ընթացքում կցուցադրվեն հետախուզական ուժերի պրակտիկ գործողությունները: «Այս ամենի տրամաբանական շարունակությունը կլինեն «Համագործակցություն» խորագիրը կրող զորավարժությունները, որը ևս կանցկացվի Հայաստանի տարածքում` հոկտեմբերի 9-13-ը: Այս զորավարժություններին կմասնակցեն նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները»,- մանրամասնեց Անատոլի Սիդորովը:

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունները կանցկացվեն Ղազախաստանում և Տաջիկստանում: Տաջիկստանում զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերին: Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի շուրջ 12 հազար մարդ:

«Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,- եզրափակեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Լրահոս
Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ «Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Նախարարը մտադիր է բարձրացնել Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ հանրային վերահսկողությունը Պավլիկ Մանուկյանը պնդում է՝ ոստիկանին կրակել է Էդվարդ Գրիգորյանը, փաստաբանը, սակայն, հերքում է Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացած երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում «Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն-ից հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ Խորենացի փողոցում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին եւ կոտրել քիթը Երևանում բացվում է Արամ Մանուկյանի արձանը. ՈԻՂԻՂ Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Որպես այլընտրանք ԸՕ փոփոխությունների կառավարության տարբերակին՝ քաղաքական ուժերը կառաջարկեն իրենց միասնական նախագիծը «Սանիթեք»-ն աղբահանության ոչ պատշաճ իրականացման համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է 6 միլիոն 230 հազար դրամի վնաս (տեսանյութ) Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan