AM | RU
USD
EUR
RUB

Շիրակի պետական համալսարան. բուհի ռեկտորն ստիպված էր արձագանքել ուսանողների դասադուլին

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները սեպտեմբերի 26-ին դրամատիկ զարգացում էին ստացել ուսանողների դասադուլով: Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն արձագանքեց դասախոսների և ուսանողների մեղադրանքներին: «Արմենպրես»-ը զրուցեց նաև ուսանողների հետ, պարզեց բուհի գրադարանի որոշ գրքերի՝ մակուլատուրա հանձնման պատճառները:

Ինչու են աղմկում ուսանողները

Վարձավճարների զեղչային համակարգի հետ կապված խնդիրները սեպտեմբերի 26-ին ուսանողների կողմից հայտարարված դասադուլի միայն մեկ պատճառն էր: Առավոտյան բուհ եկել, բայց լսարաններ չէին մտել հիմնականում պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանողները: Վերջիններս «Վերանայել ուսումնական պլանները», «Մենք դեմ ենք վարձերի զեղչերի կրճատմանը», «Չեղյալ համարել գիտխորհրդի որոշումը» ցուցապաստառներով համալսարանի բակում էին: Վերջին պահանջը վերաբերում է բուհի գիտխորհրդի՝ սեպտեմբերի 25-ի որոշմանը, որով պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին անվստահություն է հայտնվում: Պատճառն ըստ դասադուլ անող ուսանողների՝ դասախոսներից երկուսի՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի, ռեկտորի որոշումների դեմ ուղղված բաց նամակ էր: Դասախոսների խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի՝ տարիների տնտեսած գումարն անհարկի ծախսվել է, բացի այդ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց եւ բարձր աշխատավարձ է սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար, փոխարենը ժամերից զրկվել են շատ վաստակաշատ դասախոսներ:

«Դասերը թերբեռնված կուրսերում են իրականացվում, շաբաթական ծանրաբեռնվածությունը մեզ մոտ 12 ժամ է, անցկացվում է Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում, իսկ հեռակա բաժնում դասավանդելու դիմաց դասախոսը ոչ մի լումա չի ստանում՝ այն դեպքում, երբ պարոն ռեկտորը ուսանողներից գանձում է ամբողջ վարձավճարը»,-նշեցին դասախոսները՝ հավելելով, որ որոշ աշխատակիցներ, օրինակ, վարորդները կամ հսկիչն ու օգնականը ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան դասախոսները:

Արձագանքում է ռեկտորը

Այս ամենին ի պատասխան Սահակ Մինասյանը փաստեց՝ բաց նամակում բերված փաստարկները բուհի բարեփոխումներին միտված միջոցառումները խեղաթյուրված ներկայացնելու փորձ են. ավելին՝ այս ամենը փորձ է խոչընդոտելու բուհի զարգացմանը, կարգ ու կանոնի, ուսանողակենտրոն և բարձրորակ կրթական միջավայրի հաստատմանը: Գումարները ծախսվել են նպատակային՝ համալսարանի՝ վերջին 1 տարվա տեխնիկական վերազինումը, շենքային պայմանների բարելավումն ակներև են, և նույնիսկ վերջին 10 տարում իրականացված բարեփոխումների հետ անհամեմատ: Իսկ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքում 2017-2018 ուստարում, երբ հանրապետության գրեթե բոլոր բուհերում ուսանողների թվաքանակը նվազում է, ՇՊՀ-ում անցած տարվա համեմատությամբ առաջին կուրսեցիների թիվն ավելացել է շուրջ 100-ով: Աշխատավարձերը ևս մյուս բուհերի համեմատ բարձր է: Վերադառնալով պատմության ամբիոնին ռեկտորը նշեց. «Ամբիոնում խնդիր կա՝ փաստ է, չեմ կարող ասել, որ այդ խնդիրը կապված է միայն ամբիոնի վարիչի հետ և այդ կարծիքին էլ չեմ: Խնդիրը սկիզբ է առել մինչ իմ պաշտոնավարումը՝ ամբիոնի վարիչի ընտրություններին: Ցավոք, չենք կարողացել համակողմանի լուծումներ առաջարկել, բայց որ ամբիոնում խնդիր կա ՝ հաստատ, որը հաստատ համոզված եմ կլուծենք»: Գիտական խորհուրդը ամբիոնի վարիչի պաշտոնակատար չի նշանակում և չի ազատում, այլ կարող է միայն կարծիք ու միջնորդություն ներկայացնել:

Գրքերը «հիվանդ» էին

Շիրակի պետական համալսարանի ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ անդրադառնալով սոցիալական ցանցում գրադարանի գրքերի ոչնչացման մասին լուսանկարներին տեղեկացրեց, որ դրանք հիմնականում գործածության համար չափազանց հին գրքեր են:

«Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի գրքապաշարն ունի թարմացման, նոր գրքերով համալրման անհրաժեշտություն: Հաշվի առնելով գրապահոցներում գտնվող գրքերի մաքրության ծանր վիճակը՝ գրքերի որոշակի մասը մոտավորապես 20 %-ը՝ կախված ոլորտային ուղղվածությունից, տեղափոխվել են ամբիոններ: Գրքերի տեղափոխումը ամբիոն չի նշանակում, որ դրանք դառնում են ամբիոնի սեփականությունը: Դրանք շարունակում են կազմել գրադարանի գրապաշարների մասը: Պարզապես գրքերը հանձնվում են ամբիոններին՝ ժամանակավոր օգտագործման նպատակով: Այդկերպ ապահովվում է գրքերի տեսանելիությունը դասախոսների և ուսանողների համար, ինչն էլ հիմք է՝ օգտագործման համար»,-նշեց Թերեզա Խաչատրյանը հավելելով, որ մակուլատուրա հանձնվել են՝ «հիվանդ» գրքերը, որոնց հետ շփումը վնասակար է եղել ինչպես գրադարանի աշխատողների, այնպես էլ օգտվողների առողջության համար: «Խոսքը ֆիզիկապես մաշված, սնկային հիվանդություն ունեցող գրքերի մասին է, մյուսներն էլ գործածության համար չափազանց հին գրքեր էին: Անգլերենի, մանկավարժության, աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի, պատմության և այլ ոլորտների մասնագետներն իրականացնել են տարբերակման գործընթաց: Մակուլատուրա հանձնվել են միայն այն գրքերը մոտավորապես 1200-1500 կտոր գիրք , որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան ոլորտային մասնագետների կողմից բացասական գնահատականներ: Ավելացնեմ, որ ուղիղ 2 շաբաթ առաջ գրադարանը համալրվել է 1037 կտոր նոր գրականությամբ: Ավելին, առաջիկա 1 ամսվա ընթացքում գրադարանի աշխատողների կողմից կազմվելու են մասնագիտական գրականության ցուցակներ՝ հիմնվելով ամբիոնների աշխատակազմի և ուսանողների պահանջների վրա»,-նշեց պատասխանատուն:

Լրահոս
Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Բրիտանական պարբերականը հայտնում է Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու գործարքի ավարտի մասին Չինաստանը վստահում է Հայաստանին Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը «Կյանքն ու կռիվ»-ի գլխավոր դերակատարը ֆիլմի հաջողությունը կապում է բարձր պրոֆեսիոնալիզմով արված աշխատանքի հետ Գերմանիայում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ ՊԵԿ-ը 2018-ի անելիքները կառուցում է Նախագահի եւ վարչապետի հանձնարարականների հիմքի վրա Նախագահը պետական մրցանակներ է շնորհել տարբեր ոլորտների արժանավորներին Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը Դինքը Թուրքիայի հասարակության խիղճն էր. Ուֆուք Ուրաս Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության «Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ Պյոտր Սվիտալսկին Հայաստանի ապագայի համար չափազանց կարեւոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը JICA-ն կուսումնասիրի ՀԱՊՀ-ի բազայի վրա ՏՏ ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագծում համագործակցության հնարավորությունները Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին «Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի քննարկումից հետո Ալեքսանդր Մարկարովն Արմեն Սարգսյանին համարում է հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական «Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին Քաղաքագետը Արմեն Սարգսյանին փորձառու եւ ունակ քաղաքական գործիչ է համարում Պյորտ Սվիտալսկին հրաժարվեց մեկնաբանել ՀՀ Նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա Դողան Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը Նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը Օրինապահ հարկ վճարողների համար կգործարկվի հորիզոնական մոնիթորինգի համակարգը «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք է հայրենիքի պաշտպանին Դինքի բացակայությունը Թուրքիային դեպի ավելի վատը տարավ. «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը Արմեն Սարգսյանը վստահեցրել է պատվով կատարել ՀՀ նախագահի պարտականություններ ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan