Կառավարությունում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: 

Վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում:

Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում