AM | RU
USD
EUR
RUB

Բարեփոխումների շարունակականությունը տալիս է իր արդյունքը

Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակական են և պատահական չէ, որ դրանք գնահատվում են նաև միջազգային համապատասխան կառույցների կողմից: Այս մասին  նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավումը: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկի` Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է դիրքերը` զբաղեցնելով 73-րդ տեղը 137 երկրի շրջանում:

«Բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել բիզնես միջավայրի բարելավման համար: Օրինակ, կապված` էլեկտրոնային հաշվետվությունների հետ, դրանից բացի, պետական մարմինների հետ հաղորդակցվելու մեկ պատուհանի հնարավորությունը: Հարկային օրենսգրքով նոր դրույթներ են սահմանվել, որոնք ևս հեշտացնում են բիզնեսի աշխատանքը: Ավելի քան վստահ եմ, որ վերջին տարիներին հետևողական իրականացվող աշխատանքները տալիս են իրենց պտուղները»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե այս ցուցանիշները որքանով կնպաստեն ներդրումների ներգրավմանը, Գագիկ Մինասյանը նշեց, որ դա մի քանի գործոնների հետ է կապված: Հայաստանը ներդրումների ներգրավման գործին խոչընդոտող երկու բացասական բաղադրիչ ունի` չավարտված հակամարտություն, իսկ բիզնեսը չի սիրում այդ իրավիճակում ռիսկի գնալ, երկրորդ` խնդիրներ` արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային հաղորդակցման ուղիների հետ:

«Հետևաբար, չափազանց կարևոր է հասկանալ` այն իրողությունները որում մենք գտնվում ենք, մեզ պարտադրում են, որ մեր հարաբերական առավելությունները հարևանների նկատմամբ լինեն ավելի ցցուն: Այն աշխատանքները, որոնք արվում են բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, շատ կարևոր են այդ երկու բացասական բաղադրիչների ազդեցությունը մեղմելու համար: Չափազանց կարևոր է լրացուցիչ բազմաթիվ ուղղություններով աշխատանքները շարունակելը»,-ասաց նա:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը 137 երկրի շարքում` բարելավելով դիրքը 6 հորիզոնականով: Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցուցակում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը: Ամենաբարձր մրցունակություն ունեցող 15 երկրի մեջ առաջին երեք հորիզոնականներում են Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Սինգապուրը: Վարկանշային ցանկը կազմվում է 1979 թվականից սկսած: Մրցունակության համաշխարհային վարկանիշի ժամանակակից մեթոդոլոգիան կիրառվում է 2005 թվականից ի վեր:

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին «168 Ժամ». Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել «Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը Դավիթ Լոքյանը ՀՀ Նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ընթացքի մասին Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը Քննարկվել է Հայաստանի և Բելառուսի միջև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ Արա Բաբլոյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալին Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին Հրայր Թովմասյանն անդրադարձել է ՍԴ նախագահ դառնալու խոսակցություններին Մխիթարյանը ճանաչվել է «Էստերսունդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ Նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրման և շահագործման անվտանգությունը խախտողներին Իսրայելի Քնեսեթի նախագահը Հայաստան այցելելու նախնական համաձայնություն է տվել Էդվարդ Միլիտոնյանը ընթերցանության և գրքերի սպառման ոլորտում դրական փոփոխություն է տեսնում Հայաստանում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին Ափսոս, հազար ափսոս, որ Վրաստանի իշխանությունները ռուսամետ չեն Բասկետբոլիստ Կարեն Չիվիչյանը 25 միավոր վաստակեց «Սակրամենտո Սթեյթի» հետ խաղում Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Մերկելը հորդորել է Թուրքիային հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին «Ելք»-ն առաջարկում է վերադառնալ բենզինի և սեղմած գազի նախկին դրույքաչափերին և նվազեցնել եկամտահարկը Հայաստանում արևային եղանակը կգերիշխի Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan