Արցախի Նախագահն ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են միության հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարեւոր է նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում